Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի «Փշատավանի միջնակարգ դպրոց» և «Մարգարայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

06.12.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Փշատավանի միջնակարգ դպրոց» և «Մարգարայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010թ. 319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Փշատավանի միջնակարգ դպրոց» և «Մարգարայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար


«Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. <<Հանրակրթությանմասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահ իանունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերիը նդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի դեկտեմբերի 06-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Փշատավան, 17 փողոց 33 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077-40-16-00 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ pshatavan@schools.am, pshatavan-dproc@mail.ru

 

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Փշատավան, 17 փողոց 33 շենք

Հեռ..` 077-40-16-00

Էլ. փոստ`