Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ակսոն» ԱՀ Բորսայի կողմից կազմակերպված աճուրդի մասին հայտարարություն

09.12.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ակսոն» ԱՀ բորսա
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 29.12.2022թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ» Հիմնադրամի կողմից ներկայացված՝ հիմնականում օգտագործված, վնասված, հնամաշ գրասենյակային աթոռների, պահարանների, սեղանների, գրատախտակների, գրապահարանների, համակարգչի սեղանների, սեղան պահարանների, բազմոցների, օդափոխիչների, ֆոտոխցիկների, տպիչ սարքերի, հեռուստացույցերի, համակարգիչների, մոնիտորների, սառնարանների, ջրի ապարատների, շերտավարագույրների և այլ գույքերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 52 61 85

Վեբ կայք` www.akson.am

Էլ. փոստ`