Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

09.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ «դասական» և «հոլանդական» փուլերով.
Լոտ 1 - ք․ Երևան, Նոր-Նորք, Վիլնյուսի փողոց, 13/6 շենք, 30 հասցեում գտնվող 307,24 ք․մ․ տարածք և 0,072336 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 64000000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Կոտայքի մարզ, համայնք Արզնի, 2-րդ զանգված, 20-րդ թաղամաս, 16/1 հասցեում գտնվող 345,3 ք․մ․ այգետնակ, 23,4 ք․մ․ ջրավազան և 0,0525 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15200000 ՀՀ դրամ:
Լոտ 3 -վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր` 115900000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
3․1 - ք․ Երևան, Նոր-Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 77/23 հասցեում գտնվող 0,030679 հա հողամաս: Մեկնարկային գինը` 14700000 ՀՀ դրամ:
3․2 - ք․ Երևան, Նոր-Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 77/24 հասցեում գտնվող 0,028089 հա հողամաս (174,2 ք․մ․ շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքներն են): Մեկնարկային գինը` 13500000 ՀՀ դրամ:
3․3 - ք․ Երևան, Նոր-Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 77/25 հասցեում գտնվող 11,28 ք․մ․ բնակելի տարածք և 0,040274 հա հողամաս: Մեկնարկային գինը` 19300000 ՀՀ դրամ:
3․4 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/26 հասցեում գտնվող 0,037645 հա հողամաս: Մեկնարկային գինը` 18000000 ՀՀ դրամ:
3․5 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/30 հասցեում գտնվող 0,011993 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
3․6 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/42 հասցեում գտնվող 0,011994 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
3․7 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/43 հասցեում գտնվող 0,011993 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
3․8 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/44 հասցեում գտնվող 0,011992 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
3․9 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/45 հասցեում գտնվող 0,011994 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
3․10 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/46 հասցեում գտնվող 0,011997 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
3․11 - ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/47 հասցեում գտնվող 0,011999 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով և, այնուհետև, յուրաքանչյուր աշխատանքային օր: Դասական փուլերում չվաճառված գույքը, բանկի հանձնարարականով, սակարկվում է հոլանդական եղանակով՝ մեկնարկային գների 10%-ի իջեցումով յուրաքանչյուր հաջորդ փուլին, բայց ոչ պակաս պատվիրատուի կողմից ներկայացված վերջնական հատման գներից: Աճուրդի ավարտը՝ 03.07.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`