Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

09.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Գավառ ք․, Միքայելյան փողոց, 29 հասցեում գտնվող 446,6 ք.մ. վարչական շենք, 155,6 ք․մ․ ավտոտնակ, 125,4 ք․մ․ պահեստ, 169,2 ք․մ․ ավտոտնակ, 164 ք․մ․ ծածկ, 69,8 ք․մ․ /105,4 խ․մ․/ պարիսպ և 0,655 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 65000000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Ախուրյանի խճուղի, թիվ 13 հասցեում գտնվող 0,03 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8900000 ՀՀ դրամ:
Լոտ 3. ք․ Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, 81 հասցեում գտնվող 32,6 ք.մ. հասարակական շինություն, 29,1 ք․մ․ ծածկ, աստիճանահարթակ, 17,2 ք․մ․ /56,8 խ․մ․/ պարիսպ և 0,047629 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47800000 ՀՀ դրամ:
Լոտ 4. ք․ Երևան, Կենտրոն, Ե․ Քոչարի փողոց, 19 շենք, 12 հասցեում գտնվող 90,4 ք․մ․ բնակարան (գույքը ծանրաբեռնված է բնակիչներով): Լոտի մեկնարկային գինը՝ 41000000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի, լոտ 2-ի, լոտ 3-ի և լոտ 4-ի աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 26.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 03․07.2023թ.:
Լոտ 5. ք․ Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 26ա շենք, 63 հասցեում գտնվող 102,9 ք.մ. խանութ: Լոտի մեկնարկային գինը` 35000000 ՀՀ դրամ:
Լոտ 5-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 03.07.2023թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`