Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2023 թվականին խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:

27.01.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Հայաստանի ազգային կինոկենտրոն>> ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Կինոնկարների նախագծերի 2023.1 մրցույթի անցկացման մասին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2023 թվականին խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:
Մրցույթն իրականացվում է համաձայն <<Հայաստանի ազգային կինոկենտրոն>> ՊՈԱԿ-ի՝ <<Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման>> կանոնակարգի:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական www.ncca.am կայքի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնի <<Կանոնակարգ>>ենթաբաժնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտ ուղարկել՝ kinokentron.hayter@gmail.com էլեկտրոնային հասցեին, ս/թ հունվարի 30-ից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2023 թ. փետրվարի 28, ժ․23:59

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, հիշեցնում ենք, որ համաձայն մրցույթի Կանոնակարգի 26-րդ կետի՝ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները մրցույթին չեն մասնակցելու:

Հասցե` ք.Երևան,Տերյան 3ա,տարածք 38

Հեռ..` +37491826261

Վեբ կայք` www.ncca.am

Էլ. փոստ`