Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Սևան» ազգային պարկի հանրային №4, №7 և №8 լողափերը բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրելու

02.02.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՍևան՚ ազգային պարկ ՚ ՊՈԱԿ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1, 466,468,619,622 հոդված

Շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում, հայտարարում է Սևան ազգային պարկի հանրային լողափերի բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ.

ԼՈՏ 1- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №4
Լողափի նկարագիրը՝ Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում: Երկու կողմերից կան վարձակալած տարածքներ: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը-Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 5.0 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 12 /տասներկու/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 3 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:


ԼՈՏ 2- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը- Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 0.78 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:

ԼՈՏ 3-ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №8
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Սևան համայնքի, Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքները օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Էլեկտրականության, գազի և ջրագծերը գտնվում են լողափից հեռու: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը-Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 9 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 1 080 000 /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-54 000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 15 /տասնհինգ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 4 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:


Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար պետք է մրցույթի անցկացման օրը ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին մուծեն նախավճար:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր Բանակի 56 հասցեով (հեռ. 0261 2 40 44)՝ մինչև 01.03.2023թ-ը ժամը 11:00-ն:
Յուրաքանչյուր մասնակից յուրաքանչյուր չափաբաժնի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
1. հայտ (համաձայն ձև 3-ի),
2. անձնագրի կամ պետական գրանցման վկայականի պատճենը
3. մրցույթային փաթեթը (ներդրումային ծրագիր-նախագիծ)՝ փակ ծրարով։
Մասնակիցները մրցույթային փաթեթները պետք է ներկայացնեն սոսնձված և ստորագրված փակ ծրարով:
Ծրարի վրա նշելով հետևյալ գրառումները.
1) հրապարակային ծանուցման մեջ նշված հայտի ներկայացման վայրը (հասցեն),
2) «չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» բառերը:

Մրցույթի գնահատման և հաղթողին որոշելու չափորոշիչներն են՝
1) ներկայացված մրցութային փաթեթների համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
2) առաջարկվող բարձր վճարի չափը,
3) օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
4) ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
5) նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
6) սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
7) ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նվազագույն անհրաժեշտ միջոցառումները սահմանված են Կարգի VI բաժնում:
Մրցույթը տեղի կունենա 06.03.2023թ-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով:
• Հայտերի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում կամ դիմել sevanap@inbox.ru էլեկտրոնային փոստի հասցեով Կարգի պատճենը ստանալու համար:



















Հասցե` Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Կարմիր բանակի 56

Հեռ..` 0261-2-40-44

Վեբ կայք` www.sevan-park.am

Էլ. փոստ`