Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի երկու դաստիարակի և մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

22.02.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թվականի N 08-Ն հրաման

Հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հաստատության երկու դաստիարակի և մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի/տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Հաստատության մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0.585 դրույք:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 22–ից մարտի 22-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթը տեղի կունենա մարտի 28-ին ժամը 11։30 –ին <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 1 փ., 2 փկղ., շենք 4/1։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978

Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 94 37 66 55
Տնօրեն՝ Անուշ Մելքոնյան
Հասցե` Շիրակի մարզ, Արթիկ համայնք, <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ /ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 1 փ., 2 փկղ., շենք 4/1
Էլ. փոստ` paniki.mankapartez@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 1 փ., 2 փկղ., շենք 4/1

Հեռ..` +374 94 37 66 55

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`