Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հրավեր:

24.05.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրաման


ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:


Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված 0.5 դրույք:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի մայիսի 24–ից մինչև հունիսի 20-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 17:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա հունիսի 27-ին ժամը 11։30–ին <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ, Թումանյան 1/3.:

Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 00 58 43
Տնօրեն՝ Արմինե Պետոյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ, Թումանյան1/3.:

Էլ. փոստ` artik1hoak@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ, Թումանյան 1/3

Հեռ..` +374 93 00 58 43

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`