Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի վերակազմակերպման մասին

01.06.2023

Տիպ` Իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին ծանուցում
Հայտատու` «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մաս և նույն հոդվածի 5-րդ մասի «բ» կետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ մաս

30.05.2023թ․

Գործող օրենսդրության, ինչպես նաև Ընկերության մասնակիցների վերոնշյալ արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաստատված՝ Ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների փոխանցման ակտի համաձայն՝ Ընկերության բոլոր իրավունքները և պարտավորությունները լրիվ ծավալով համապարփակ իրավաջորդության արդյունքում փոխանցվելու են «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը։

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ Ձեր պահանջները Ընկերության նկատմամբ կարող են ներկայացվել սույն ծանուցումը ստանալու օրվանից սկսած երեսուն օրվա ընթացքում՝ ՀՀ, ք. Երևան 0002, Ե․ Կողբացի փողոց 83 շենք, 1 բնակարան հասցեով։
Հարգանքով՝
«Հեռանկարային տեխնոլոգիաների
զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ
տնօրեն՝


Լևոն Բաբայան

Հասցե` ՀՀ, Երևան, Ե․ Կողբացի, 83,1

Հեռ..` 010300300

Վեբ կայք` www.e-mark.am

Էլ. փոստ`