Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների վերաբերյալ

31.07.2023

Տիպ` Ջրային ոլորտում սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ լիցենզավորված անձի մտադրության մասին հայտարարություն
Հայտատու` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 02.11.2016թ. N 296-Ն որոշում

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Աբովյան 66) համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» N397Ա որոշմամբ հաստատված Լիցենզիայի պայմանների N3 հավելվածի` մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներն անփոփոխ թողնելու հայտով՝ առաջարկելով 2024թ. համար պահպանել 2023թ. գործող սակագները:

Գործող և առաջարկվող սակագներ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին)՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 177.156 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 31.263 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.
3) մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.49 դրամ (ներառյալ ԱԱՀ),
4) մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 20.745 դրամ (ներառյալ ԱԱՀ),
5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 12.2028 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66, հեռ.՝ 011 30-01-85, էլ. փոստ. am.water.office.all@veolia.com:


Գլխավոր տնօրեն

Մ. Շահինյան

Հասցե` ք․Երևան, Աբովյան 66

Հեռ..` 011300186(307)

Վեբ կայք` https://www.veolia.am/hy

Էլ. փոստ`