Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

14.08.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրաման

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

1.Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակիի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0,67դրույք,

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի օգոստոսի 14–ից սեպտեմբերի 8-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի.12_ին ժամը 11։30 –ին<<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք ԱրթիկԱնկախության 20/1

Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել+37477 90 72 72
Տնօրեն՝ Էլիզա Ֆռանգյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության 20/1

Էլ. փոստ` artikitiv2mankapartez.hoak@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության 20/1

Հեռ..` 37477 90 72 72

Էլ. փոստ`