Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

05.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 21.12.2023 թ., ժամը 12:00, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40, 82/31 հասցեում, այնուհետև՝ յուրաքանչյուր հերթական փուլը` յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին:
Աճուրդի կազմակերպիչ՝ «ԲիԷսԹի» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի, 20/1 հասցեում գտնվող 30,68 ք․մ․ դրամարկղ, 18,48 ք․մ․ սեղմված գազի կուտակիչներ, 60,69 ք․մ․ կոմպրեսորներ, 6 ք․մ․ էլեկտրական վահանակ, 78,12 ք․մ․ լցասյուներ, 8,3 ք․մ․ /14,94 խ․մ․, 55,35 գծամետր/ պարիսպ և 0,29 հա հողամաս,
Լոտի մեկնարկային գինը` 48425000 ՀՀ դրամ։
- Լոտ` Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Հ․ Շահբազյան փողոց, 10 հասցեում գտնվող 135,96 ք․մ․ բնակելի տուն, 37,8 ք․մ․ անասնաշենք, 44,89 ք․մ․ մառան և 0,103 հա հողամաս,
Լոտի մեկնարկային գինը` 12500000 ՀՀ դրամ։
Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով,
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթ, մասնակցի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտերին կարելի է ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`