Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանցում <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերության դիմումատու Արթուր Սանասարի Զուրաբյանին

31.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.12.2019 թվականի թիվ 523-Ն որոշմամբ հաստատված կանոնների 8-րդ կետ

Ձեր կողմից 18.05.2022 թվականին <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերությանն է ներկայացվել դիմում ք. Երևան , Փ. Բուզանդի փողոց, 13 շենք, 116 տարածք հասցեում գտնվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու վերաբերյալ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.12.2019 թվականի թիվ 523-Ն որոշմամբ հաստատված կանոնների 159-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն.
<<159. Պայմանագրի կնքման համար Դիմող անձը ներկայացնում է հայտ (սույն բաժնում այսուհետ՝ Հայտ), որը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

4) պահանջվող ակտիվ և ռեակտիվ հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), ոչ կենցաղային սպառման դեպքում նաև համակարգի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև` Դիմող անձի կողմից պահուստային սնուցմամբ ապահովման ցանկության դեպքում՝ այդ մասին նշում (պահանջվող պահուստային հզորությունը չի կարող գերազանցել հիմնական սնուցման հզորությունը),
5) 0.4 կՎ և բարձր լարման Բաշխման ցանցին միանալու դեպքում` սպառման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը՝ Սպառման համակարգի միացման կետի կամ կետերի նշումով, ……,>>
Ձեր կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ձեր կողմից Ընկերությանը ներկայացված փաստաթղթերում առկա է ԷԲՑ Կանոնների 159-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվության հետ անհամապատասխանություն:
Մասնավորապես Ձեր կողմից Ընկերությանը չի ներկայացվել սպառման համակարգի տեղանքի հաստատված հատակագիծը՝ 0.4 կՎ ց/լ վահանի նշագրումով, ինչպես նաև Ձեր կողմից դիմումով պահանջվող 445 կՎԱ հզորության բեռի տեխնիկական բնութագիրը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից 18.05.2022 թվականին ներկայացված դիմումը ենթակա է մերժման:

Հասցե` Ք. Երևան, Նորք Մարաշ, Ա. Արմենակյան 127

Հեռ..` +374-10-650086

Վեբ կայք` https://www.ena.am/

Էլ. փոստ`