Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (դրամական պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ)

02.02.2024

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` «Յունիբանկ» ԲԲԸ
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 43 հոդված

Ի գիտություն ՛՛Յունիբանկ՛՛ բաց բաժնետիրական ընկերության այն հաճախորդների, ում վրա տարածվում են ներքոնշյալ իրավական ակտերի և Պայմանագրի դրույթները և պայմանները

Հարգելի հաճախորդ,
Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգի, հիմք ընդունելով՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասը, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրանց ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձնանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները, ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը սահմանելու մասին» N2326Ն որոշումը, ՛՛Յունիբանկ՛՛ ԲԲԸ և ՀՀ կառավարության միջև 2023 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված Պահանջի իրավունքի զիջման մասին N10 պայմանագիրը (նաև՝ ՛՛Պայմանագիր՛՛)՝ ՛՛Յունիբանկ՛՛ ԲԲԸ և Ձեր միջև կնքված պայմանագրի հիման վրա Բանկին պատկանող դրամական (գույքային) պահանջի իրավունքներն ամբողջ ծավալով փոխանցվել են ՀՀ կառավարությանը և այսուհետ Ձեր նկատմամբ որպես պահանջատեր ՛՛Յունիբանկ՛՛ ԲԲԸ փոխարեն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1):
Ձեր պարտավորությունների և գրավների հետագա մարման հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության թեժ գիծ 011 800 600 հեռախոսահամարով:

Հարգանքով՝ Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյան

Հասցե` 0025, ք.Երեւան, Չարենցի, 12, № 53, 1-5

Հեռ..` 0037443004567

Էլ. փոստ`