Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԿԱՄԱՐ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի մասին

06.02.2024

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` ԿԱՄԱՐ ՓԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդված

«ԿԱՄԱՐ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր՝
Կարապետ Վարազդատի Ալեքսանյանին (ՀՀ, Արագածտոնի մարզ, գյուղ Աղձք, 1 փ․, տ․ 27),
Արամ Միհրանի Հակոբյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Գրիգորյան 51/5),
Խաչատուր Գրիշայի Խոյեցյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Վ.Պետրոսյան 96),
Սամվել Գրիգորի Ադամյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Տիգրան Մեծի 30/8),
Վարդան Ռաֆիկի Ավդալյանին (ՀՀ, Արագածտոնի մարզ, գ․Աղձք, 14 փ․, տուն 3),
Արմենուհի Արմենակի Վարդանյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Տերյան 63),
Արգինե Խորենի Ղազարյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Շիրազի 59),
Արմիկ Գրիգորի Հակոբյանին (ՀՀ, ք. Աշտարակ, Ներսես Աշտարակեցու 88/19),
Արաքսյա Թադևոսի Անթանյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Պռոշյան 13/40),
Համազասպ Սարգսի Միրզախանյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Սպանդարյան 7/48),
Գեղամ Բաբկենի Ամիրյանին (ՀՀ, ք.Աշտարակ, Գրիգորյան 338),
Արտավազդ Բագրատի Օրուջյանին (ՀՀ, ք. Աշտարակ, Սպանդարյան 3/9)․

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
2024թ. փետրվարի 5-ին «ԿԱՄԱՐ» ՓԲԸ-ին են դիմել «ԿԱՄԱՐ» ՓԲԸ-ի բաժնետերեր Կարապետ
Վարազդատի Ալեքսանյանն ու Վարդան Ռաֆիկի Ավդալյանը և հայտնել, որ ցանկանում են վաճառել «ԿԱՄԱՐ»
ՓԲԸ-ում իրենց պատկանող, համապատասխանաբար՝ 42 (քառասուներկու) տոկոսի չափով բաժնետոմսերը (1,000
/մեկ հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով 29,610 /քսանինը հազար վեց հարյուր տասը/ հատ հասարակ
անվանական բաժնետոմս) 58,813,450 ՀՀ դրամ արժեքով, և 2 (երկու) տոկոսի չափով բաժնետոմսերը (1,000
/մեկ հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով 1,410 /մեկ հազար չորս հարյուր տասը/ հատ հասարակ անվանական
բաժնետոմս) 2,025,750 (երկու միլիոն քսանհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով, ինչի մասին
ծանուցել են Ընկերության մյուս բաժնետերերին։
Ընկերության 03.12.1999թ. հաստատված կանոնադրության (այսուհետ՝ նաև Կանոնադրություն) 6.2
կետի և «Բաժնետիարկան ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 8-րդ հոդվածի համաձայն՝
եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում բաժնետոմսերը
ձեռք բերելու նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք
բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով։

2024թ. մարտի 1-ին ժամը 12:00-ին ք.Աշտարակ, Սիսակյան 16 հասցեում հրավիրվում է «ԿԱՄԱՐ»
ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։
Ժողովի օրակարգ՝
1․ «ԿԱՄԱՐ» ՓԲԸ-ում Կարապետ Վարազդատի Ալեքսանյանին պատկանող 42 (քառասուներկու) տոկոսի
չափով բաժնետոմսերը (1,000 /մեկ հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով 29,610 /քսանինը հազար վեց հարյուր
տասը/ հատ հասարակ անվանական բաժնետոմս) 58,813,450 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու հարցը․
2․ Վարդան Ռաֆիկի Ավդալյանին պատկանող 2 (երկու) տոկոսի չափով բաժնետոմսերը (1,000 /մեկ
հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով 1,410/մեկ հազար չորս հարյուր տասը/ հատ հասարակ անվանական
բաժնետոմս) 2,025,750 (երկու միլիոն քսանհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու
հարցը։
Ժողովում քննարկվող հարցին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող եք ծանոթանալ
յուրաքանչյուր օր /բացի տոնական և կիրակի օրերից/ ժամը 10:00-ից 16:00-ը՝ ժողովի անցկացման վայրում:
Ժողովի մասնակիցների գրանցումը կատարվում է ժողովը սկսելուց 15 րոպե առաջ և ավարտվում ժողովը
սկսելուց 5 րոպե առաջ:
Ժողովին մասնակցելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ընկերությանը:

Հասցե` ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան 16

Հեռ..` +37498558894

Էլ. փոստ`