Ծանուցում
15.04.2024
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2024 թվականի ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացու փող., 15 շենք հասցեում գտնվող «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում (2-րդ հարկ) տեղի կունենա «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հերթական համագումարը, հետևյալ օրակարգի հարցերով՝
1) Կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելը (նոր խմբագրությամբ հաստատում).
2) Գործադիր մարմնի անդամների ընտրություն.
3) Գործադիր մարմնի ղեկավարի ընտրություն.
4) Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություն.
5) Կուսակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը (նոր խմբագրությամբ հաստատում):
Մուտքն ազատ է միայն Կուսակցության անդամների և պատվիրակների համար:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության
Գործադիր մարմին
Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 17
Հեռ..` 091000117
Էլ. փոստ`