Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0905/04/19 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

11.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս


Պարտապան <<Այանս>> ՍՊԸ-ին
Հասցե՝ Արարատի մարզ, գ. Գեղանիստ, 1-ին փ., տուն 39


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0905/04/19 սնանկության գործը ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի ընդդեմ <<Այանս>> ՍՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 30.07.2019 թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով Պարտապան <<Այանս>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ստեփան Լեփյանի կողմից դատարան ներկայացրած առարկության քննարկմանը:
Առարկության քննարկումը տեղի կունենա 30.07.2019թ. ժամը՝ 11:30-ին ՀՀ Սնանկության դատարանում, (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20,snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` (0037410)74-28-20

Էլ. փոստ`