Թիվ ԿԴ2/0053/04/13 սնանկության գործով դատական նիստ նշանակելու մասին ծանուցում:
11.08.2020
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տ.Փոլադյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ2/0053/04/13 սնանկության գործն ըստ դիմումի ,,Արմենիա Լադա,, ՓԲԸ ընդդեմ Գոռ Սեդրակյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով Գոռ Սեդրակյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից 04.08.2020 թվականին ներկայացվել է վերջնական հաշվետվություն և միջնորդություն սույն սնանկության գործի վարույթը <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի կարգով ավարտելու մասին:
Համաձայն << Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ քննարկումը կկայանա 2020 թվականի օգոստոսի17-ին, ժամը 14:45-ին, Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան /նստավայր՝ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 /: