Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԿԴ/0245/04/15 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

21.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանին
Հասցե՝ ք.Երևան, Ե. Թադևոսյան փ., 12/5 շ., բն. 27


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0245/04/15 սնանկության գործը ըստ դիմումի «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ի ընդդեմ Հայկ Ղազարյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 18.11.2020թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից դատարան ներկայացված միջնորդության և սնանկության գործն ավարտելու մասին վերջնական հաշվետվության քննարկմանը /սնանկ. օրենք 87/:
Քննարկումը տեղի կունենա 18.11.2020թ. ժամը՝ 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն. ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան. Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74-28-20

Էլ. փոստ`