ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԿԴ/0245/04/15 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
21.10.2020
Պարտատեր ՀՀ ՊԵԿ-ին
Հասցե՝ ք.Երևան, Մ. Խորենացի 3,7
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0245/04/15 սնանկության գործը ըստ դիմումի «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ի ընդդեմ Հայկ Ղազարյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 18.11.2020թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից դատարան ներկայացված միջնորդության և սնանկության գործն ավարտելու մասին վերջնական հաշվետվության քննարկմանը /սնանկ. օրենք 87/:
Քննարկումը տեղի կունենա 18.11.2020թ. ժամը՝ 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն. ԹՈՐՈՍՅԱՆ
Հասցե` ք. Երևան. Օտյան 53/2
Հեռ..` +374 10 74-28-20
Էլ. փոստ`