Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0055/04/17 սնանկության գործով Դատական ծանուցագիր

18.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ կետ

Պարտապան՝ Արագած Անդրուշի Ախոյանին
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վ. Համբարձումյան 10-22

Տեղեկացվում է, որ ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումի՝ Արագած Անդրուշի Ախոյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0055/04/17 սնանկության գործով բաշխման միջանկյալ ծրագրի դեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից դատարան է ներկայացվել գրավոր առարկություն, որի կապակցությամբ 2020թ. նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի հունվարի 20-ին, ժամը 11-ին։
Դատական նիստի անցկացման վայրը` ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2, դատական նիստերի դահլիճ N1):
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:
Դատավորի օգնական ՝ Հ․Մկրտչյան

Հասցե` Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`