Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/3143/04/20 սնանկության գործով դատական ծանուցագիր

26.08.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սամվել Ղազարի Մալխասյանին
ՀՀ, Արարատի մարզ, գ․Արարատ, Մյասնիկյան փող․, 3 տուն

Հայտնվում է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/3143/04/20 սնանկության գործն ըստ դիմումի «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ Սամվել Ղազարի Մալխասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը 30․12․2020թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ և սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Սամսոն Ղուկասյանը։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու 26/31, հեռախոս՝ 094-94-93-02/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Վահե Պողոսյան

Հասցե` ք․Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` +374-94949302

Էլ. փոստ`