Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/0527/04/21 սնանկության գործով դատական ծանուցագիր

31.08.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Րաֆֆի Սամվելի Հովհաննիսյանին
/ք. Երևան, Գալշոյան 38 շենք, բն. 11/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Րաֆֆի Սամվելի Հովհաննիսյանին(հասցե՝ քաղաք Երևան, Գալշոյան 38 շենք, բնակարան 11, անձնագրային տվյալներ գործում առկա չեն) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Էլիպս-Դելտա» ՍՊ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 08.04.2021թ-ի որոշմամբ Րաֆֆի Սամվելի Հովհաննիսյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2021 թվականի օգոստոսի 23-ին որոշում է կայացրել թիվ №ՍնԴ/0527/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`