Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/0912/04/20 սնանկության գործով դատական ծանուցագիր

08.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով


«ՀԵՅԴԵԼԲԵՐԳ-ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք․Երևան, Արշակունյաց պ․, հ2 հ․ մասնաշենք, 4-րդ հարկ, 413 սենյակ

Հայտնվում է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0912/04/20 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «ՀԵՅԴԵԼԲԵՐԳ-ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 07․04․2020թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։ Նույն դատարանի 16․04․2020թ․ որոշմամբ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Միքաելյանը։
ՀՀ սնանկության դատարանի 08․07․2020թ․ որոշմամբ հայտարարվել է հետախուզում պարտապանի, նրա գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում պարտապան ընկերության տնօրենը չի հայտնաբերվել։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու 26/31, հեռախոս՝ 094-94-93-02/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Վահե Պողոսյան

Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 23/31

Հեռ..` +37494949302

Էլ. փոստ`