Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԿԴ/3206/02/15 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

08.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հայցվորների ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյանին
ք.Երևան, Պռոշյան 1, թիվ 33 տարածք

Հայցվոր՝ Արտակ Մարտիրոսյանին
ք.Երևան, Ե.Կողբացու փողոց 20 տուն

Հայցվոր՝ Սուսաննա Մարտիրոսյանին
ք.Երևան, Ե.Կողբացու փողոց 20 տուն

Երրորդ անձ՝Երևանի քաղաքապետարանին
ք.Երևան, Արգիշտիի 1

երրորդ անձիք՝ Վարդուհի Հարությունյանի, Արմեն Եղիազարյանի, Սամվել Ստեփանյանի, Օֆելյա Սարգսյանի, Աշխեն Սամվելյանի՝
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Հեղինե Մանուկյանին
ք.Երևան, Եկմալյան 6

Պատասխանող՝ «ՄԱԿԱՐԵԴ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Հյուսիսային պողոտա 1 շենք

«ՄԱԿԱՐԵԴ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ
Արսեն Չիտչյանին
ք.Երևան, Թոթովենցի 21

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/3206/02/15 քաղաքացիական գործը ըստ հայցի Արտակ Մարտիրոսյանի և Սուսաննա Մարտիրոսյանի ընդդեմ պատասխանողներ՝ «ՄԱԿԱՐԵԴ» ՓԲԸ-ի, վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, երրորդ անձիք՝ Երևանի քաղաքապետարանի, Վարդուհի Հարությունյանի, Արմեն Եղիազարյանի, Սամվել Ստեփանյանի, Օֆելյա Սարգսյանի, Աշխեն Սամվելյանի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին ապամոնտաժել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 20 տան հետևի պատին կից, ապօրինի կառուցված շինությունը և նույն տան ձախ կողմում ապօրինի կառուցված ծածկը, ինչպես նաև պարտավորեցնել վերականգնել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 20 տան պատերին ամրացված մետաղական կամ այլ կոնստրուկցիաների հեռացման արդյունքում վնասված հատվածները` գործող քաղաքաշինական նորմերին և կանոններին համապատասխան, բացել տան հետևի մասում գտնվող օդափոխանակության անցքերը:
Տեղեկացվում եք, որ 03.12.2021թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Նախնական դատական նիստը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am կամ snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`