Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0007/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

22.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ25Ե______________
Գործ N ՍնԴ/0007/02/21
12 հոկտեմբերի 2021թ.



Երրորդ անձինք՝ Գոհար Զոհրաբի Պետրոսյանին
/հասցեն՝ ք.Երևան, Նոր-Նորք 9-րդ զանգված, տուն 31/

Արտավազդ Միշայի Հակոբյանին
/հասցեն՝ ք.Երևան, Նոր-Նորք 9-րդ զանգված, տուն 31/


Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 03.02.2021թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել Շահեն Բալաբեկի Շիրինյանի ընդդեմ «ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գոհար Զոհրաբի Պետրոսյանի, Արտավազդ Միշայի Հակոբյանի և «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը:


Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության 49 հոդվածի 5-րդ մասի և 93 հոդվածի 3-րդ մասի դրույթները, Ձեր՝ որպես պատասխանող, դատավարական իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու նպատակով ստորև ներկայացվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքով սահմանված՝ հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
Գործով նախնական դատական նիստը նշանակված է 2021թ. նոյեմբերի 30-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Կից ուղարկվում է սույն քաղաքացիական գործով ՀՀ սնանկության դատարանի կողմից 12.10.2021թ. կայացված << վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին>> որոշումը:

Առդիր՝ 1 թերթից:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Հ.Աղաքարյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +374 98 750518

Էլ. փոստ`