Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36060/02/20 քաղաքացիական գործով երրորդ անձ ԱՁ Էդուարդ Հովհաննեսի Գևորգյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

27.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ
ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
(ՀՀ, քաղաք Երևան, Անդրանիկի փողոց 10/3, բն. 30)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի մարտի 11-ի որոշմամբ թիվ ԵԴ/36060/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ անհատ ձեռնարկատեր Էդուարդ Հովհաննեսի Գևորգյանի՝ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 09-ին, ժամը 14:30-ին, քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեում:
Դուք՝ որպես երրորդ անձ հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալու դատավարական հետևանքը, մասնավորապես, համաձայն վերոնշյալ հոդվածի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ



Ներկայացեք անձը հաստատող փաստաթղով:
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2, Հեռախոս` (010) 74-28-30

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Ե.Օտյան 53/2

Հեռ..` +37410742830

Էլ. փոստ`