ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԿԴ/4991/02/17 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
29.10.2021
Սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Եղյանին
Հասցե՝ ք. Երևան, Գայի 7 շ., բն. 3
Հայցվոր Արմեն Ավագյանին
Հասցե՝ ք. Երևան, Երզնկյան 75 տուն
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/4991/02/17 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Արմեն Ավագյանի ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 06.12.2021թ. ժամը՝ 12:30-ին նշանակվել դատաքննություն, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` (0037410) 74-28-20
Էլ. փոստ`