Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրություն՝ գրավի առարկան արտադատական կարգով իրացնելը թույլատրելու վերաբերյալ

29.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ԱՁ «Տիգրան Վարագյան Վարդգեսի»
/ք. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 175 շենք, բն. 47/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 17.06.2021թ-ի որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` «Տիգրան Վարագյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունվել է վարույթ:
Դատարանի 22.06.2021թ-ի որոշմամբ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Ժիրայր Արաբյանը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 15.09.2021թ-ի վճռով «Տիգրան Վարագյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 23.09.2021թ. որոշմամբ «Տիգրան Վարագյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատիրոջ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ժիրայր Արաբյանը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2. հոդվածի համաձայն դատարան է ներկայացվել դիմում, որով խնդրել են հաստատել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության պահանջը 249.990.36 ՀՀ դրամի չափով և թույլատրել գրավի առարկան իրացնել արտադատական կարգով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`