Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գրություն՝ պարտապան ընկերության, ընկերության տնօրենի գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ

29.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

«ԱՐԱՄԱՆ ՍԹՈՈՒՆ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
/Գեղարքունիքի մարզ, գյուղ Զոլաքար/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱՐԱՄԱՆ ՍԹՈՈՒՆ ՍԹԱՅԼ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 08207707, պետական գրանցման համարը՝ 76.110.00755, գրանցման ամսաթիվը՝ 19.11.2004թ., հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զոլաքար) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 27.08.2021թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԱՐԱՄԱՆ ՍԹՈՈՒՆ ՍԹԱՅԼ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զոլաքար հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «անհայտ է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 25.10.2021թ-ի որոշմամբ «ԱՐԱՄԱՆ ՍԹՈՈՒՆ ՍԹԱՅԼ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`