Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ №ՍնԴ/1272/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին

03.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ԷԼ ԷԴ ԷՄ» ՍՊԸ
/ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց, 3 շենք, բն. 27/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի հունիսի 09-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԷԼ ԷԴ ԷՄ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ՝ 02286366, գրանցման համար՝ 269.110.1132526, գրանցման օրը՝ 18.06.2020թ. հասցե՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց, 3 շենք, բնակարան 27) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 23.06.2021թ-ի որոշմամբ «ԷԼ ԷԴ ԷՄ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2021 թվականի նոյեմբերի 01-ին որոշում է կայացրել թիվ №ՍնԴ/1272/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`