Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/0275/04/20 սնանկության գործով դատական ծանուցագիր

03.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
28.10.2021թ.
Արամ Զոհրապի Սահակյան
/ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ազատության փող. 48 տուն/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0275/04/20 սնանկության գործն ըստ դիմումի Արամ Սահակյանի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
25.01.2021թ. Հասմիկ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ` Արամ Մկրտչյանի կողմից դատարան է ներկայացվել վերջնական հաշվետվություն և միջնորդություն` Հասմիկ Հարությունյանի սնանկության գործը »Սնանկության մասին« ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված կարգով ավարտելու վերաբերյալ:
06.05.2021թ. Երևան համայնքի կողմից ներկայացվել է պահանջի լրացում:
Վերը նշված միջնորդությունը քննարկելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2022թ. հունվարի 20-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Խնդրվում է նշված օրը և ժամին որպես երրորդ անձ ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+374-10)-74-28-90

Էլ. փոստ`