Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՎԴ/0040/04/12սնանկության գործով դատական ծանուցագիր

03.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
28.10.2021թ.
Տիգրան Ստեփանյան
/ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Ազատաշեն/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0040/04/12սնանկության գործն ըստ դիմումի »ՎՏԲ-Հայաստան բանկ« ՓԲԸ-ի ընդդեմ Տիգրան Ստեփանյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
30.07.2021թ. ՀՀ ոստիկանության »ճանապարհային ոստիկանություն« ծառայության կողմից դատարան է ներկայացվել դիմում՝ պահանջը գրանցելու վերաբերյալ:
18.08.2021թ. Տիգրան Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի կողմից Դատարան է ներկայացվել առարկություն՝ ՀՀ ոստիկանության »ճանապարհային ոստիկանություն« ծառայության կողմից ներկայացված պահանջի գումարի չափի վերաբերյալ:
Վերը նշված առարկությունը քննարկելու համար նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2022թ. հունվարի 18-ին, ժամը 14:15-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Խնդրվում է նշված օրը և ժամին որպես երրորդ անձ ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+374-10)-74-28-90

Էլ. փոստ`