Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՆԴ/0180/04/16 սնանկության գործով դատական ծանուցագիր

03.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
28.10.2021թ.
Դիանա Ալբերտի Գրիգորյանին
/ք. Երևան, Քոչարյան 18-18/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/0180/04/16 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Դիանա Ալբերտի Գրիգորյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
04.03.2021թ. Դիանա Ալբերտի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ` Հենրիկ Մարտիկյանիկողմից դատարան է ներկայացվել միջոցների բաշխման ծրագիր:
09.03.2021թ. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից դատարան է ներկայացվել առարկություն` միջոցների բաշխման ծրագրի վերաբերյալ:
Վերը նշված առարկությունը քննարկելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 2022թ. հունվարի 18-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Խնդրվում է նշված օրը և ժամին որպես երրորդ անձ ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+37410)-74-28-90

Էլ. փոստ`