Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ՍնԴ2292/04/21 սնանկության գործով

03.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, ք. Երևան, Ե. Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-30-02 snank-dataran@mail.ru


N ¸¸ -9.2
03.11.2021թ.
ՍնԴ/2292/04/21


Պարտապան՝ «ՎՈՎԱ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք.Լոռու մարզ.ք.Վանաձոր Տարոն 2 ՔՇՀ 3, 11, բն 2


ՀՀ սնանկության դատարանի 2021թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ ՊԵԿ-ի դիմումը՝ «ՎՈՎԱ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 06959769, գրանցման համար՝ 26.110.1142009, գրանցման ամսաթիվ՝ 2020-08-18, գտնվելու վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2 ՔՇՀ 3., շ. 11, բն. 2) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
2021թ հոկտեմբերի 04-ի որոշմամբ պարտապանի սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Սամվել Հարությունյանը:
Դիմումը վարույթ ընդունելու մասին ծանուցումը ուղարկվել է «ՎՈՎԱ» ՍՊԸ-ին և «ՎՈՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Դավիթ Պետրոսյանի հաշվառման վայրի հասցեներով՝ առաջարկելով 15 օրյա ժամկետում գրավոր վիճարկել իր սնանկությունը, սակայն ծանուցումները հետ է վերադարձել դատարան առանց հասցեատիրոջը հանձնվելու՝ « Փակ դուռ» և «Ծառայության է» նշումներով:
Համաձայն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության՝ Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
Դուք ծանուցվում եք, այն մասին, որ Ձեր սնանկությունը, սույն ծանոցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող եք վիճարկել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`