Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍՆԴ/2598/04/21 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

11.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

11-ը նոյեմբերի 2021 թվական
Գործ թիվ ՍՆԴ 2598/04/21

ԱՐԹՈՒՐ ԼԵՎՈՆԻ ՆԱՎՈՅԱՆԻՆ
(ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Չուխաջյան 28 շենք, բն. 22)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ (դատավոր Ա.Աթաբեկյան) Հարություն Ռազմիկի Ղումաշյանի դիմումի ընդդեմ Արթուր Լևոնի Նավոյանի՝ Արթուր Լևոնի Նավոյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Զավեն Վարդանյանը:
2021 թվականի հոկտեմբերի 27-ին Արթուր Լևոնի Նավոյանին՝ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Չուխաջյան փողոց, 28 շենք, բն. 22 հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Այլ՝ նշված հասցեում չի բնակվում» նշումով:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ (դատավոր՝ Ա.Աթաբեկյան) թիվ ՍՆԴ 2598/04/21 սնանկության գործով պարտապան Արթուր Լևոնի Նավոյանի, նրա գույքի, Արթուր Լևոնի Նավոյանի որևիցե կազմակերպությունում մասնակից, հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող փաստաթղթերի, հաշվապահական փաստաթղթերի և դրամական միջոցների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Համաձայն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության՝ Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
Դուք ծանուցվում եք, այն մասին, որ Ձեր սնանկությունը, սույն ծանոցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող եք վիճարկել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Հայաստանի Հանրապ»տության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Ե.Օտյան 53/2

Հեռ..` +37410742830

Էլ. փոստ`