Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ՍնԴ/2899/04/20 սնանկության գործով

16.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Արմինե Արծվենիի Ղուլյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց,շենք 9/1բն 82

Տեղեկացվում է, որ ըստ ՀՀ ՊԵԿ-ի դիմումի ՝ԱՁ Վրեժ Ալբերտի Հովսեփյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/2899/04/20 սնանկության գործով <<Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ>> ՓԲԸ-ի 11.03.2021 թվականի՝ պահանջի չափը հաստատելու և գրավի առարկաներն արտադատական կարգով իրացնելը թույլատրելու մասին դիմումի դեմ պարտապան ԱՁ Վրեժ Ալբերտի Հովսեփյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի կողմից դատարան է ներկայացվել գրավոր առարկություն, որի կապակցությամբ 2021 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 11-ին նշանակված դատական նիստը կայացել և հետաձգվել է 2021 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 12-ին:
Դատական նիստի անցկացման վայրը` ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2, դատական նիստերի դահլիճ N1):
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:

Դատավորի օգնական Հ.Մկրտչյան

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`