Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ՍնԴ/0104/02/21 քաղաքացիական գործով

16.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


Պատասխանող՝ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանին
Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, Կոմիտասի փողոց, տուն 26

Թիվ ՍնԴ/0104/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Նելլի Սերյոժա Առաքելյանի ընդդեմ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի, երրորդ անձ՝ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Վաղինակ Արմենակի Էլոյան՝ գույքի բաժնման պահանջի մասին, 2021 թվականի նոյեմբերի 03-ին, ժամը 12-ին նշանակված դատական նիստը կայացել և հետաձգվել է 2021 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 11-ին:
Դատական նիստի անցկացման վայրը` ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2, դատական նիստերի դահլիճ N1):
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:

Դատավորի օգնական Հ.Մկրտչյան

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`