Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ԵԿԴ/0048/04/17 սնանկության գործով

16.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Նունե Վարտունու իրավահաջորդ ՝ Լաուրա Վարտունուն
/ՀՀ, ք. Երևան,Էրեբունի, Նոր Արեշ 16 փողոց,10 տուն

ՀՀ սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0048/04/17 սնանկության գործն ըստ Նունե Վարտունու դիմումի՝ «Մոնա գեղեցկության սրահ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ Վարդան Արտաշի Զուռնաչյանի իրավահաջորդ Ալվինա Առնոդիկի Բաշխյանի 1 100 000 ՀՀ դրամ պահանջի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու միջնորդությունն ու պահանջի հիմնավորվածության հարցը քննելու համար 2021 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 11:30-ին հրավիրված դատական նիստը կայացել և հետաձգվել է 2021 թվականի դեկտեմբերի 09-ին, ժամը 11 00-ին :
Դատական նիստի անցկացման վայրը` ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2, դատական նիստերի դահլիճ N1):
Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:

Դատավորի օգնական Հ.Մկրտչյան

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`