Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ԵԴ/13352/02/20 քաղաքացիական դատավարության

16.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Երրորդ անձ՝ «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 4-րդ նրբանցք
Թիվ ԵԴ/13352/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Թադևոս Ալբերտի Հովհաննիսյանի ընդդեմ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, երրորդ անձ՝ «Քալրս Դիզայն» ՍՊԸ, «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի 53 շենքի թիվ 54 հասցեում գտնվող բնակարանի և Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 20 շենքի թիվ 2/1 հասցեում գտնվող արվեստանոցի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննության:
Գործի դատաքննության ժամանակը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2, թիվ 1 նիստերի դահլիճ/:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:
Դատավորի օգնական Հ. Մկրտչյան

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`