Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/0772/04/21 սնանկության գործով դատական ծանուցագիր

17.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
09.11.2021թ.

Լուսինե Համլետի Բադալյան
/ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Ներսիկ Մկրտչյան փող., տուն 2/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0772/04/21 սնանկության գործն ըստ դիմումի Լուսինե Համլետի Բադալյանի ընդդեմ Դավիթ Հակոբի Գարությունյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
08.09.2021թ. Դավիթ Հակոբի Գարությունյանիսնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանի կողմից դատարան է ներկայացվել Դավիթ Հակոբի Գարությունյանիպահանջների նախնական ցուցակը:
09.09.2021թ.Դավիթ Հակոբի Գարությունյանի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է առարկություն՝ նախնական ցուցակի վերաբերյալ:
Վերը նշված առարկությունը քննարկելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 2022թ. փետրվարի 1-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Խնդրվում է նշված օրը և ժամին որպես երրորդ անձ ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (010)-74-28-90

Էլ. փոստ`