Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ՍնԴ/1920/04/21 սնանկության գործով

17.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, ք. Երևան, Ե. Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-30-02 snank-dataran@mail.ru



ՍնԴ/1920/04/21
Պարտապան՝ Հարություն Արմենի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան փ. 68/22


ՀՀ սնանկության դատարանի 2021թ. օգոստոսի 24-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Արտյոմ Գառնիկի Հոսյանի դիմումը՝ Հարություն Արմենի Գրիգորյանին (նույնականացման քարտ՝ 003404670, տրված՝ 15.04.2014թ. 003-ի կողմից, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան փ. 68/22) սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կազմվել է թիվ ՍնԴ/1920/04/21 սնանկության գործը:
Պարտապան Հարություն Արմենի Գրիգորյանի գտնվելու (բնակության) վայրն անհայտ լինելու պատճառով վերջինիս նկատմամբ ՀՀ սնանկության դատարանի 2021թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Վերը նշված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնում հարուցվել է թիվ 08093663 կատարողական վարույթը, սակայն ավագ հարկադիր կատարողի 2021թ. նոյեմբերի 11-ին որոշմամբ այն ավարտվել է՝ արդյունքում պարտապանը չի հայտնաբերվել:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Տեղեկացվում է, որ սույն ծանուցումը ուղարկելուց /Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց/ հետո` 9 օրվա ընթացքում, եթե պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առարկությունը (սնանկության գրավոր վիճարկումը) կարող եք ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Ե. Օտյան 53/2):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`