Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/1452/04/19 սնանկության գործով դատական ծանուցագիր

23.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ կետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
18.11.2021թ.
Վաղարշակ Կոբալյան
/ք.Երևան, Աբովյան փող. 34, տարածք 7/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1452/04/19 սնանկության գործն ըստ դիմումի Վաղարշակ Կոբալյանի ընդդեմ Գագիկ Կիրակոսյանի` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
16.09.2020թ. »Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա« ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ` Արթուր Առուշանյանի կողմից դատարան է ներկայացվել առարկություն՝ »Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա« ՈւՎԿ ՓԲԸ-ի պահանջի փոփոխության վերաբերյալ:
Տեղեկացվում է, որ վերոհիշյալ առարկությունը քննարկելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 2022թ. փետրվարի 10-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Խնդրվում է նշված օրը և ժամին որպես երրորդ անձ ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+ 374 10)-74-28-90

Էլ. փոստ`