Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՀՔԴ/0129/04/08 սնանկության գործով դատական ծանուցագիր

06.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
30.11.2021թ.
»Ժասմեն« Ա/Ձ
/ք.Կապան, Շահումյան 2/38/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՀՔԴ/0129/04/08 սնանկության գործն ըստ ՀՀ ԿԱ ՀՊԾ Կապանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ »Ժասմեն« անհատական ձեռնարկության`վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
01.11.2021թ. »Ժասմեն« Ա/Ձ-ի սնանկության գործով Ժասմեն Աբրահամյանի կողմից դատարան է ներկայացվել դիմում՝ մեքենայի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ:
Վերը նշված դիմումը քննարկելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2022թ. հունվարի 18-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք/:
Խնդրվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-28-90

Էլ. փոստ`