Թիվ ԵԱՔԴ/3053/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
25.01.2022
Թիվ ԵԱՔԴ/3053/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Հայցվոր` Գևորգ Բադալյանին
(ք.Երևան, Զ.Քանաքեռցու փող. տուն 114)
Տեղեկացվում է Ձեզ, որ ՀՀ սնանկության դատարանի` դատավոր Ս. Թադևոսյանի վարույթում է գտնվում ԵԱՔԴ/3053/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի ԱՁ Աիդա Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գրիշա Հասրաթյանի կողմից հայց է ներկայացվել դատարան ընդդեմ Գևորգ Բադալյանի, Գագիկ Բադալյանի՝ անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Թիվ ԵԱՔԴ/3053/02/17 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 18.03.2022թ. ժամը 10:30-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին և 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Եր.Օտյան փող. 53/2, 6-րդ նիստերի դահլիճ):
Դատավորի օգնական Շ. Սվազյան
Հասցե` ք. Երևան, Եր.Օտյան փող. 53/2
Հեռ..` (010) 72-29-07
Էլ. փոստ`