Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0988/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

21.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍՆԴ/0988/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտապան Վերգինե Մկրտիչի Սարգսյանին
(ք. Երևան, Արշակունյաց 52/1 շ., բն.44)

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ՝ Փուրթո Սարիբեկի Ղազարյանի դիմումն ընդդեմ Վերգինե Մկրտիչի Սարգսյանի՝ Վերգինե Մկրտիչի Սարգսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Վերգինե Մկրտիչի Սարգսյանի սնանկության գործով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 2022 թվականի հունիսի 09-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան է ներկայացվել պահանջ-դիմում, որը նույն օրն ուղարկվել է պարտապան Վերգինե Մկրտիչի Սարգսյանին՝ քաղաք Երևան, Արշակունյաց 52/1, բն.44 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Չպահանջված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0988/04/22 սնանկության գործով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված պահանջ-դիմումը, պարտապանին ուղարկված ծանուցումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին և կառավարչին, որոնք դիմումի օրինակն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանը կամ կառավարիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0235 2 32 24

Էլ. փոստ`