ԹԻՎ ՍՆԴ/3321/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
02.12.2022
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պարտապան՝ Ա/Ձ Մնացական Սպարտակի Սանթրոսյանին
Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Նարեկացու փողոց 43 բնակարան 20
ՀՀ Սնանկության դատարանի 15.11.2022 թվականի որոշմամբ ՀՀ ՊԵԿ-ի դիմումը՝ Ա/Ձ Մնացական Սպարտակի Սանթրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Ծանուցվում եք, որ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են սնանկության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում դատարանը գործի քննությունը կիրականացնի Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով։
Սնանկության գործի մասին տեղեկատվությունը հասանելի է դատական համակարգ տեղեկատվական համակարգում՝datalex.am։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն․ԹՈՐՈՍՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2
Հեռ..` 74-28-20
Էլ. փոստ`