Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0007/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

02.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Երվանդ Գրիգորյանին
ք.Երևան, Լվովյան 13/40 տուն

Պատասխանող՝ Սեդա Գրիգորյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անդրանիկի փողոց, 28 տուն

Երրորդ անձ՝ Արայիկ Սարգսյանին
ք.Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հայցվորի ներկայացուցիչ՝ Արմեն Օհանյանին
ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 3-րդ թաղամաս, 4-րդ շենք, բն. 53

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0007/02/22 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Վարդան Մինասյանի ընդդեմ Երվանդ Գագիկի Գրիգորյանի, Սեդա Սարգսի Գրիգորյանի, երրորդ անձ՝ Երվանդ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի վերաբերյալ։
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 17.02.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ


Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`