Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/2247/04/20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

02.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանին
ք.Երևան, Նոր Արեշ 44 փողոց, տուն 39

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/2247/04/20 սնանկության գործը՝ «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 30.01.2023թ. ժամը՝ 12:00-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով պարտատեր Վարդան Մինասյանի պահանջի քննությունը կասեցնելու վերաբերյալ պարտապան «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված միջնորդության քննության նպատակով:
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`