Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/2456/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ





ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, snank@court.am, snank-dataran@mail.ru

ՇԴ/2456/02/14
23.02.2023Ã.

Ծաղիկ Վարդանյան
/ք. Գյումրի, Կիրովականի փ. տուն 11/

Լյովա Մալխասյան
/ք. Գյումրի, Կիրովականի փ. տուն 11/

Լյովա Մալխասյան
/ք. Գյումրի, Կիրովականի 5-րդ շարք տուն 11/

Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով
կառավարիչ` Սոնա Ավագյան
/ք. Երևան, Բաղրամյան 17/
Պատասխանող՝ Վերոնիկա Զիլբերշտյան
/ք. Երևան, Գյումրի, Տոլստոյի տուն 60/

Երրորդ անձ` «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ
/ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ 2/

Ռադիկ Ենգիբարյան
/ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգ. 24շ. բն. 101/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր /Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Տիգրանյանի, Անիվարդ Ղազարյանի և Մարտին Վարդանյանի ժառանգներ Ծաղիկ Վարդանյանը ու Լյովա Մալխասյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վերոնիկա Զիլբերշտյանի, <<Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա>> բաց բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ՝ <<Գյումրու ապակու գործարան>> փակ բաժնետիրական ընկերության` թողարկողի ռեեստրում գրանցված սեփականատերերի անձնական հաշվում տվյալների փոփոխության գրանցումներով կատարված խախտումները ուղղելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին:


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/2456/02/14 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 30.03.2023թ.-ին, ժամը 16:30-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք/:
Խնդրվում է նշված օրը և ժամին նախնական դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասին 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (010) 74-28-90

Էլ. փոստ`